• Երկ-Ուրբ 09.00-18.00
  • +374 95 40 40 55
  • ՀՀ, 1140, Արմավիրի մարզ, գ․ Մուսալեռ, Տ․ Անդրեասյան 42

Կոնյակի տուբաներ


Այստեղ Դուք կարող եք ծանոթանալ կոնյակի և բրենդիի համար նախատեսված տուբաների տեսականուն։

  • Նկարագրություն

Հայկական կոնյակը դեռ Խորհրդային տարիներին հասցրել է գերել ու ջերմացել մարդկանց սրտերը։ Բոլորն էին ցանկանում իրենց տան անկյունում ունենալ մեկ շիշ հայկական կոնյակ՝ անկախ դրա անվանումից, պիտակից կամ փաթեթավորումից։

 

Սակայն ժամանակին զուգընթաց կոնյակը դարձավ ոչ միայն ցանկալի խմիչք, այլև հրաշալի նվեր ամենատարբեր առիթների համար։ Հետզհետե փոխվեց պահանջմունքը կոնյակի փաթեթավորման, դիզայնի և բրենդինգի նկատմամբ։ Սպառողները դարձան ավելի պահանջկոտ ու բծախնդիր։

 

Շուկայական մրցակցության այսօրվա պայմաններում, ավանդական դարձած տուփերն ու նվեր-տոպրակները բավարար չեն սպառողներին գրավելու համար։ Նրանց նոր, հետաքրքիր, ոճային տուփեր են պետք՝ իրենց սիրելի խմիչքը հետաքրքիր նվեր դարձնելու համար։

 

Այս առումով թղթե տուբաները լավագույն ժամանակակից լուծումն են նոր, թարմ շունչ հաղորդելու կոնյակի փաթեթավորմանը։

 

Համագործակցության համար կարող եք օգտնվել Հետադարձ կապի կոնտակտային տվյալներից։